Տոկիոյի բնակիչների կեսից ավելին դեմ է արտահայտվել 2021 թվականին քաղաքում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է Kyodo-ն: Հունիսի 26-ից 28-ը անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 51.7% -ը կողմ է նոր ՕԽ-ի ևս մեկ անգամ հետաձգման տարբերակին կամ մրցաշարը չեղարկելու գաղափարին:
Քաղաքի բնակիչների 46.3%-ը հանդես է եկել Տոկիոյում Օլիմպիական խաղերը ժամանակին անցկացնելու օգտին: Մնացածը չեն կարողացել պատասխանել մրցաշարի անցկացման վերաբերյալ հարցին:
Հարցումը անցկացվել է Tokyo MX-ի կողմից: Հարցմանը մասնակցել են 18-ից 72 տարեկան ավելի քան 1 հազար մարդ:
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը նախատեսված էր անցկացնել այս ամառ: Սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, Խաղերի կազմակերպիչները և Միջազգային օլիմպիական կոմիտեն հետաձգեցին մրցաշարը մեկ տարով: Այժմ ՕԽ-ի անցկացումը նախատեսված է 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: