«Լիվերպուլի» նախկին դարպասապահ Բրյուս Գոբելարը խոսել է Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Եթե Մբապեն հայտնվի մեզ մոտ, նա դեռ պետք է ապացուցի իր կարևորությունը ներկայիս «Լիվերպուլի» համար:
Կարող եմ բերել տակումի Մինամինոյի օրինակը: Նա դեռ չի կարողացել մերվել թիմի խաղաոճին:
Աշխարհի ցանկացած ֆուտբոլիստ կերազի խաղալ «Էնֆիլդում»: Եթե Մբապեն չի ցանկանում խաղալ այս թիմում, ուրեմն նա բժշկի կարիք ունի»,- ասել է Գոբելարը: