«Բորուսիա» Դորտմունդի սպորտային տնօրեն Միխայիլ Ցորկը խոսել է «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի ապագայի մասին, ում վարձակալության պայմանագրի ժամկետը գերմանական թիմում մոտենում է ավարտին։
«Աշրաֆի պայմանագիրն ավարտվում է։ Սակայն մենք հետաքրքրված ենք լուծում գտնելու «Ռեալի» հետ, որպեսզի նա «Բորուսիայում» լինի նաև հաջորդ մրցաշրջանում»,-Ցորկի խոսքն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ մարոկացի պաշտպանի գործակալը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Աշրաֆը վերադառնալու է Մադրիդ։ Նմանատիպ հայտարարություն էր կատարել նաև Ցորկը։
Աշրաֆ Հակիմին «Բորուսիայում» վարձակալությամբ հանդես է գալիս 2018 թվականից։