Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատմել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի առողջության մասին, տեղեկացնում է L’Équipe-ը:
«Զլատանի վերականգնումը շատ ավելի արագ է ընթանում, քան կարելի էր սպասել: Նա անհատական մարզումներ է անցկացնում և շուտով կմիանա հիմնական թիմին»,- ասել է Պիոլին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին կմրցի «Ռոմայի» հետ:
Շվեդ հարձակվողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: