Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Դիլիջանի» կազմում տեղի են ունեցել փոփոխություններ:
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, վատ արդյունքների պատճառով երկկողմանի համաձայնությամբ խզվել են պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Յարոսլավ Սոկոլի, Անդրեյ Գլադիշի, Յուրի Ռոգոշկինի և դարպասապահ Վոլոդիմիր Մելնիչենկոյի հետ:
Այս պահի դրությամբ «Դիլիջանը» եզրափակում է Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր:
Վաղը՝ հունիսի 24-ին «Դիլիջանը» Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Լեռնային Արցախի» հետ: