«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, Ֆատին չի ցանկանում հեռանալ ակումբից, և պատրաստ է կատալոնացիների հետ նոր երկարաժամկետ համաձայնագիր ստորագրել:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ հայտնել էին, որ ակումբը չի պատրաստվում վաճառել 17-ամյա ֆուտբոլիստին:
Ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ Ֆատիի ծառայություններով հետաքրքրված է ՄՅՈւ-ն: