Ֆուտբոլի ՌՊԼ-ն վերադարձել է: Տուրի կենտրոնական դիմակայությունը Մոսկվայի ԲԿՄԱ-ի ու «Զենիթի» հանդիպումն էր:
Առաջատարները ոչ մի հնարավորություն չտվեցին տանտերերին՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: 2-րդ րոպեին հաշիվը բացեց Իվանովիչը, ապա առաջին խաղակեսում դուբլ ձևակերպեց Մալկոմը: 94-րդ րոպեին Դրիուսին հաշիվը դարձրեց 4-0: Խաղավերջում խաղալու հնարավորություն ստացավ նաև հայզգի Նաիր Տիկնիզյանը:
«Զենիթը» հաղթեց 3-0 հաշվով ու միավորներ քանակը հասցնելով 53-ի, ամրապնդեց առաջատարի դիրքը: ԲԿՄԱ-ն 36 միավորով մնաց 5-րդ տեղում: