ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը այսօր վերադարձել է Փարիզ: Ֆուտբոլիստը մարտ ամսից Բրազիլիայում էր՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով:
ՊՍԺ-ն ծրագրում է մարզումները վերսկսել հունիսի 22-ից: Տիագու Սիլվան, Էդինսոն Կավանին ու Կեյլոր Նավասն իրենց հայրենիքներից Ֆրանսիա կվերադառնան երեքշաբթի: