«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն գնահատել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղը, ինչպես նաև կարծիք հայտնել, որ նա կարող է հաղթել «Ոսկե գնդակը»։
«Նա անվերահսկելի է այս մրցաշրջանում։ Այնքան վստահ տեսք ունի։ Նախկինում նրան այդպիսին չեմ տեսել։ Նա միշտ իր վրա վստահ է եղել, բայց ոչ այս աստիճանի։ Նա այնքան է մեծացել։
Գիտի, որ լավագույններից մեկը դառնալու հնարավորություն ունի ու միշտ ողջ ուժով փորձում է առավելագույնին հասնել։ Եթե շարունակի այսպես խաղալ, ոչ մի պատճառ չկա, որ չկարողանա երբևէ հաղթել «Ոսկե գնդակը»»,- Շոուի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում Ռեշֆորդը ՄՅՈՒ-ի կազմում դարձել է 19 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։