Այսօր վաղ առավոտյան Լաս Վեգասում (Նևադա, ԱՄՆ) տեղի են ունեցել բռնցքամարտի առաջին հանդիպումները՝ կորոնավիրուսի համաճարակից հետո։ Այն կայացել է MGM Grand արենայում:
Երեկոյի հիմնական իրադարձության ժամանակ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Շակուր Սթիվենսոնը վեցերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Ֆելիքս Կարաբալոյին:
Shakur Stevenson just put down Felix Caraballo in the 6th round with a brutal punch to the solar plexus #StevensonCaraballo pic.twitter.com/SjbF86X4oh
— Sup Dog Sports (@supdogsports) June 10, 2020
Մենամարտը տիտղոսի համար չէր։ 2016թ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սթիվենսոնը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն։ Ամերիկացին ներկա դրությամբ համարվում է WBO վարկածով աշխարհի չեմպիոն։