«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կարծում է, որ իր թիմն է, որ պետք է ստանա Չեմպիոնների լիգայի գավաթը, եթե մրցաշարը չկայանա: Նա կարծում է, որ գավաթը պետք է տալ «Աթլետիկո», քանի որ մադրիդցիները 1/8 եզրափակչում հաղթել են ՉԼ-ի ներկայիս գավաթակրին՝ «Լիվերպուլին»:
«Դեռ կան 1/8 եզրափակչի մի քանի խաղեր, այնուհետև քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Հասկանում ենք, որ ՈՒԵՖԱ-ն փորձում է անցկացնել այս բոլոր հանդիպումները մեկ քաղաքում: Խոսակցություն կար Իսպանիայի, Պորտուգալիայի մասին…
Մինչ այժմ ոչինչ հայտնի չէ, քանի դեռ պաշտոնական նորություն չկա, որպեսզի խոսենք այդ մասին:
Բայց մենք պետք է ուշադրություն դարձնենք, եթե Չեմպիոնների լիգան չխաղարկվի, ապա թիմը, որը հաղթել է գործող չեմպիոնին, պետք է դառնա նոր գավաթակիր: Ի վերջո, մենք էինք, որ դուրս թողեցինք «Լիվերպուլին» մրցաշարից»,- մեջբերում է Սերեսոյին Mundodeportivo-ն:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի են դարձել ՉԼ-ի մինի մրցաշարի անցկացման հավանական վայրն ու ժամկետները։