Ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտարարել է, որ հարձակվող Վագներ Լավը չի մասնակցի ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խաղերին`ԲԿՄԱ տեղափոխվելու դեպքում:
«Պետք է հասկանալ, որ Վագները կխաղա միայն հաջորդ մրցաշրջանում: Եվ շատերը, հավանաբար, շփոթված են և չեն հասկանում, որ այս մրցաշրջանում, որը դեռ ավարտված չէ, մնացել է ութ տուր, որոնք տեղի կունենան հունիսի վերջին- հուլիսին, Վագները չի խաղա: Նա կխաղա 2020/21 մրցաշրջանում»,- մեջբերում է Առուստամյանին Матч ТВ-ն:
Վերջերս հայտնի էր դարձել, որ բրազիլացի հարձակվող Վագներ Լավը մեկ տարվա պայմանագիր կստորագրի ԲԿՄԱ-ի հետ: