Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում զուգահեռաբար ընթանում է 4 հանդիպում: Առաջին խաղակեսերից հետո խաղերում հետևյալ իրավիճակն է:
Կենտրոնական դիմակայությունում «Բավարիան», չնայած այն բանին, որ առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը, կարողացավ 3 անգամ աչքի ընկնել, և առաջին խաղակեսից հետո 3-1 հաշվով հաղթում է «Բայերին»: Տանտերերից աչքի է ընկել Ալարիոն, իսկ մյունխենյան թիմից պատասխանել են Կոմանը, Գորեցկան ու Գնաբրին:
«Հոֆենհայմը» 9-րդ րոպեից սկսած խաղում է 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է Հյուբները, իսկ «Ֆորտունայի» դեմ խաղում հաշիվը հավասար է՝ 1-1. Հենինգսի գոլին պատասխանել է Դաբուրը:
Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» 0-1 հաշվով պարտվում է «Մայնցին», իսկ «Լայպցիգը» տանը նույն հաշվով հաղթում է «Պադերբորնին». աչքի է ընկել Շիկը: Սակայն տանտերերը 10 հոգով են. 43-րդ րոպեին հեռացվել է Ուպամեկանոն: «Մայնցից» էլ հաշիվը բացել է Նիակատեն: