Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ստեֆան Յովետիչը կարիերան կարող է շարունակել ՌՊԼ-ում, տեղեկացնում է Mozzart Sport-ը:
Նշվում է, որ ռուսական «Լոկոմոտիվը» ցանկանում է վարձակալել Յովետիչին ՝ հետագայում գնելու իրավունքով:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողի պայմանագիրը «Մոնակոյի» հետ ավարտվում է 2021 թվականին:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 9 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ: