«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը մտադիր է մարզիչ դառնալ:
«Կան մարդիկ, ովքեր որոշել են դառնալ մարզիչ, մարզական տնօրեն կամ խորհրդատու: Ես ընտրեցի իմ ճանապարհը, և դա ինձ թույլ է տալիս մնալ ֆուտբոլում: Բայց ես կարծում եմ, որ մարզիչ լինելը լավ աշխատանք է, նույնիսկ եթե դա դժվար է: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին ես կմասնակցեմ մարզչական դասընթացների: Ես նախատեսում եմ դա անել Իսպանիայում:
Չեմ կարող ասել, թե որ թիմն եմ մարզելու: Անկեղծ ասած, ես չեմ կարող ընտրել: Դուք չեք կարող իմանալ, թե ում եք մարզելու: Մի օրինակ բերեմ․ Սաբրի Լամուշին [ «Նոթինգեմ Ֆորեսթի» մարզիչ], ով շատ ուրախ է Չեմպիոնշիփում՝ «Նոթինգեմ Ֆորեսթում»:
Ես կարող էի ասել, որ պատրաստվում եմ մարզել «Արսենալը», «Մեցը», «Ռեյմսը», «Մարսելը» կամ «Վիլյառեալը», բայց ոչ, ես դա չեմ ասի: Այս ամենը բարդ իրավիճակ է»,- մեջբերում է Պիրեսին Goal-ը: