Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Գուստավո Մայայի գործակալ Դանիլո Սիլվան նշել է, որ «Բարսելոնան» անպայման գնելու է իր հաճախորդին, տեղեկացնում է Globo-ն:
«Գուստավոն սկսել է իսպաներեն սովորել: Նա գիտի, որ կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված է իր ծառայություններով:
Մենք չենք կասկածում, որ այս ամռանը նա կտեղափոխվի «Բարսելոնա»»,- ասել է Դանիլո Սիլվան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հետաքրքրվախ է նաև «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսով: