Իտալական «Ա» սերիայի նոր մրցաշրջանը կարող է անցկացվել անսովոր ֆորմատով: Primocanale- հաղորդմամբ, 2020/21 մրցաշրջանում թիմերը կարող են բաժանվել 2 խմբի՝ 10-ական ակումբով:
Այսկերպ թիմերը 38-ականի փոխարեն կանցկացնեն 18-ական հանդիպում: Խմբերում լավագույն 2 տեղերը զբաղեցրած թիմերը կպայքարեն Փլեյ-օֆֆում: Նույնկերպ կպայքարեն նաև խմբերում վերջին տեղերը զբաղեցրած թիմերը՝ ուժեղագույնների խմբում մնալու համար:
Հիշեցնենք, որ «Ա» սերիայի դադարեցված առաջնությունը կվերսկսվի հունիսի 20-ին: Տուրի բացման խաղում կմրցեն «Պարման» ու «Տորինոն»: Առաջնության վերջին տուրը նշանակված է հուլիսի 23-ին: