2020 թվականին նախատեսված Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը տեղի չի ունենա կորոնավիրուսի վարակի համաճարակի պատճառով:
«Կարծում եմ, որ մինչև 2021 թվականը կորոնավիրուսի պատճառով միջազգային մրցաշարեր չի լինի: Եվ Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունը, որը ցանկանում է աշնանը անցկացնել Կիևը, չի կայանա 99.9%-ով», — ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի ղեկավար Իրինա Վիներ-Ուսմանովան:
Վիեներ-Ուսմանովան նաև նշել է, որ համաճարակի պատճառով գեղարվեստական մարմնամարզությունը մրվաշարեր անցկացնելու նոր ձևաչափեր է փնտրում:
«Իմ աշակերտը՝ Վեներա Զարիպովան, վերջերս անցկացրեց Իսրայելում անցկացրել է Venera Cup առաջին միջազգային առցանց մրցաշարը: Դրան մասնակցում էին տարբեր մայրցամաքների երիտասարդ մարզիկներ», — ասել է ֆեդերացիայի ղեկավարը:
Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր Կիևում մայիսի 21-ից 24-ը: Եվրոպական մարմնամարզության միությունը նախկինում հայտնել էր, որ քննարկում է աշնանը նույն վայրում մրցումներ կազմակերպելը: