Միլանի «Ինտերը» մտադիր է գնել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին, տեղեկացնում է Calcio Italia-ն:
Միլանյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել Դե Պաուլի համար:
Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված արգենտինացուն ձեռք բերելով:
Հիշեցնենք, որ «Միլանը» նույնպես ցանկանում է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին: