«Ռեալը», կարծես, հրաժարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու մտքից, հաղորդում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի այս որոշման պատճառը Պոգբայի աշխատավարձային պահանջներն են։ 27-ամյա ֆուտբոլիստը տարեկան ցանկանում է 16 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ։
«Ռեալում» չեն պատրաստվում Պոգբային այդքան մեծ գումար վճարել։ Այդ պարագայում Պոգբան կդառնա «բլանկոսների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Մինչդեռ Մադրիդում նման մտադրություն չունեն։
Հաղորդվում է, որ Պոգբային գնելու մտքից հրաժարվել է նաև «Յուվենթուսը»։