Իտալական «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի գործակալ Բեպպե Բոցցոն կարծում է, որ իր հաճախորդը չպետք է լքի Ա Սերիան, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Սանդրոն մեծ տաղանդ է, ով ապագայում կդառնա Իտալիայի հավաքականի առաջատարը:
Եվրոպական գրեթե բոլոր թոփ ակումբները ցանկանում են գնել Տոնալիին, սակայն, կարծում եմ ՝ Իտալիան կարիերան շարունակելու լավագույն վայրն է:
Ա Սերիայի թոփ թիմերը մեծ պայքար են սկսել նրա համար»,- ասել է Բոցցոն:
Հիշեցնենք, որ «Ինտերը» և «Յուվենտուսը» մտադիր են գնել 19-ամյա տաղանդին: