Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոսել է մրցաշրջանի վերսկսման հավանականության մասին։
«Քիչ հավանական է, որ թենիսի հանդիպումները վերսկսվեն առանց երկրպագուների։ Դադ ձեռնտու չէ հովանավորների համար, չէ՞ որ հեռարձակումներից ստացված եկամուտները այնքան հսկայական չեն, որքան ֆուտբոլում, բասկետբոլում, կամ էլ հոկեյում։
Թիմը, որի հետ ես աշխատում եմ, շարունակում է մնալ նույն կազմով։ Ես ոչ մեկի հետ նպատակ չեմ ունեցել դադարեցնելու համագործակցությունս։ Ճիշտ է, հիմա մենք չենք աշխատում, բայց ես շարունակում եմ նրանց օգնել։ Մենք համաձայնության ենք հասել, որ 70 տոկոսով նրանց աշխատավարձերը կրճատվելու են»,-Խաչանովի խոսքն է մեջբերում Forbes.ru-ն։
Թենիսի բոլոր մրցաշարերը դադարեցված են մինչև հուլիսի 31-ը։