«Բավարիան» ձախ եզրային պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը մեկնաբանել է Բունդեսլիգայի 28-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակը (0-1): Դրվագներից մեկում 19-ամյա ֆուտբոլիստը կարողացավ արագության շնորհիվ հասնել և գնդակը խլել «մեղուների» հարձակվող Էրլինգ Հոլանդից:
«Ակնհայտ է, որ որպես երիտասարդ ֆուտբոլիստ, ես հաճախ կորցնում եմ դիրքը խաղադաշտում: Բայց ես ուրախ եմ, որ նման արագություն ունեմ:
Ես շատ լավ օգտագործում եմ այդ ունակությունը: Կարծում եմ, որ այս թիմում ,առաջիկա տարիների ընթացքում, անկասկած, ավելին կսովորեմ՝ հնարավորինս լավ տեղաշարժվելով խաղադաշտում»,- մեջբերում է ֆուտբոլիստին Բունդեսլիգայի պաշտոնական twitter-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստում է առաջարկ կատարել Մյունխենի «Բավարիայից» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի տեղափոխության հարցում: