Գերմանական «Շալկեի» կիսապաշտպան Սուատ Սերդարը ձախ ծնկի վնասվածք է ստացել և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Սերդարը բաց կթողնի 3-4 ամիս:
Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Աուգսբուրգի» դեմ խաղում:
ℹ️ Suat Serdar has been ruled out for the rest of the season.
— FC Schalke 04 (🏠) (@s04_en) May 26, 2020
The midfielder suffered a partial ligament tear in his left knee and will be out for several months.
Get well soon, Suat 🙏#S04
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 20 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի հեղինակ: