Միլանի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Իվան Սամորանոն կարծում է, որ թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի տեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Goal-ը:
«Նա ընդամենը 22 տարեկան է և դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու:
Կատալոնական ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, ինչը նրանց թույլ չի տա իրականացնել այդ տրանսֆերը: «Ինտերը» 100 միլիոն եվրոյից պակաս գումարով չի բաժանվի նրանից:
Լաուտարոյի ապագան կապված է «Ինտերի» հետ: Միլանյան գերակումբը վերադարձնում է իր փայլը և Մարտինեսը այդ գործում մեծ ներդրում է ունենալու»,- ասել է Սամորանոն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Մարտինեսի ծառայություններով: