«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խորհուրդ է տալիս ակումբի ղեկավարությանը ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզային: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն:
Այս տրանսֆերը կարող է կանխվել թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի կողմից, ով նախատեսում է թիմն ամրապնդել այլ խաղացողներով:
Իր հերթին Calcio Italia-ն հայտնում է, որ Կիեզան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ինտերը»: