Ջեյդոն Սանչոն, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», կարող է մնալ Դորտմունդի «Բորուսիայում» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
The Telegraph-ը տեղեկացնում է, որ դորտմունդցիները կարող են հետաձգել անգլիացի ֆուտբոլիստի թիմից հեռանալը մինչև այն պահը, երբ շուկայում որոշակի ֆինանսական հստակություն կմտնի։
Սանչոյի տրանսֆերը ձեռքբերելու համար պայքարում են մի շարք թիմեր, սակայն տրանսֆերային մրցավազքում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է։