«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիսաբոնյան Ռիվյերեում հող է գնել։ Այս մասին հաղորդում է Vidas Correio da Manha-ն։
35-ամյա պորտուգալացին Կինտա-դա-Մարինյայի նորաձև Կաշկայշա շրջանում մոտ 10 հազար քառակուսի մետր տարածքը ձեռք է բերել 8 միլիոն եվրոյով։
Նշված տարածքում արդեն սկսվել է առանձնատան շինարարությունը։ Բայց առայժմ Ռոնալդուն չի պլանավորում այնտեղ ապրել․ դա նրա բիզնեսն է։
«Դա ներդրում է, ոչ թե տուն, որտեղ ֆուտբոլիստը մտածում է ապրել, երբ դադարի խաղալ»,- ասել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը։
Նախորդ տարի պորտուգալացին Լիսաբոնի կենտրոնում գտնվող Ավենիդա դա Լիբերդադե փողոցում գտնվող ամենաթանկ բնակարաններն էր գնել 7,5 մլն եվրոյով։