Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը հետևում է Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտի շուրջ ստեղծված իրավիճակին: Կապտանռնագույններն առաջվա պես հետաքրքրված են 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» Դե Լիխտին փորձել է ձեռք բերել 2019 թվականի ամռանը, բայց պաշտպանը, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Ամստերդամի «Այաքսում», ընտրեց «Յուվենտուսը»: Հոլանդացին դեռևս մտադիր չէ հեռանալ թուրինյան ակումբից, բայց եթե իրավիճակը փոխվի, կատալոնացիները կփորձեն ստանալ նրան:
Մաթեյսի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Նրա տրանսֆերային արժեքը 67.5 մլն եվրո է գնահատվում:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում 20 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Նա նաև 5 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում, և 2-ը՝ Իտալիայի Գավաթում: