Ռուսաստանի կառավարությունը թույլ է տվել արտասահմանցի մարզիկներին և մարզիչներին, ովքեր այժմ արտասահմանում են, վերադառնալ Ռուսաստան:
«Թույլտվությունը տարածվում է այն անձանց վրա, ովքեր վավեր աշխատանքային պայմանագիր ունեն Ռուսաստանի մարզական կազմակերպությունների, ակումբների հետ: Արտերկրից ժամանած բոլոր անձանց պես, մարզիկները կլինեն բժիշկների հսկողության տակ: Նրանցից նաև կպահանջվի անցնել 14-օրյա կարանտին:
Որոշումը կօգնի պրոֆեսիոնալ մարզական կազմակերպություններին, ներառյալ ՌՊԼ-ի ակումբներին, վերսկսել մարզումները՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածման վերաբերյալ սահմանափակումները մեղմացվելուց հետո»,- գրված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ պաշտոնապես ՌՊԼ-ի 2019/20 մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 21-ին։