Մյունխենի «Բավարիայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Իվիցա Օլիչը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի մասին։
«Ես կարծում եմ՝ նա (Դե Բրույնեն) լավագույնն է աշխարհում իր դիրքում արդեն մի քանի տարի։ Նա գրեթե այլևս տեղ չունի իր խաղը բարելավելու համար: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,-Օլիչի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Իվիցա Օլիչն ու Կևին դե Բրույնեն միմյանց հետ խաղացել են «Վոլֆսբուրգում»։