«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների խոսքերն այն մասին, որ ինքն ավելի լավ է կարիերան շարունակի արտասահմանում, քան մյունխենյան ակումբում։
«Ամեն դեպքում, ինձ արդեն ոչնչով չես զարմացնի, բայց երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստը նման բան ասի՝ մեկնաբանելով սովորական շշուկները»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Sport Bild-ը։
Վերների համար պայքարում ֆավորիտը «Լիվերպուլն» է։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ հանուն Յուրգեն Կլոպի թիմ գնալու 24-ամյա գերմանացին մերժել է «Չելսիին» ու ՄՅՈՒ-ին։
Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2023-ի հունիսի 30-ը։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 64 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վերները բոլոր մրցաշարերի 36 խաղերում խփել է 27 գոոլ ու դարձել 12 արդյունավետ փոխանցման հեղինակ։