Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբյոն վերադարձել է Իտալիա։
Goal.com-ի լրագրող Ռոմեո Ագրեստին հաղորդել է, որ ֆուտբոլիստը ժամանել է Թուրին։ Նա 14 օր պարտադիր ինքնամեկուսացման մեջ կանցկացնի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաբյոն չի վերադառնալու Իտալիա և մնալով Ֆրանսիայում՝ արտահայտելու է իր բողոքը աշխատավարձերի նվազեցման հարցի շուրջ։
Ecco #Rabiot, appena arrivato a Torino // Here is Rabiot just arrived in Turin 🇫🇷⚪️⚫️@GoalItalia pic.twitter.com/pDrj1q7kds
— Romeo Agresti (@romeoagresti) May 13, 2020