«Լիվերպուլի» ու Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է այն մասին, որ քիչ էր մնում իրեն հեռացնեին ֆուտբոլի ակադեմիայից։
«Խաղում էի «Վիլլեմ II»-ի ակադեմիայում 10 տարի։ Մի շրջան կար, երբ գրեթե 16 տարեկան էի ու ակադեմիայից հեռացվելու շեմին էի։ Այնքան էլ լավը չէի ու հաճախ էի պահեստայինների նստարանին մնում։
Ամռանը հասակս աճեց, ինչից հետո ամեն ինչ լավ ընթացավ։ Մեծ աշխատանք եմ արել այստեղ հայտնվելու համար ու հպարտանում եմ դրանով»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Հոլանդացին մերսիսայդյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Ավելի վաղ խաղացել է «Սաութհեմփթոնում», «Սելտիկում» ու «Գրոնինգենեում»։