Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գնահատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կատարած աշխատանքը՝ կարծիք հայտնելով, որ «Լիվերպուլը» բոլորի համար չեմպիոն է.
«Կլոպը հրաշալի աշխատանք է տարել: Ի վերջո, ակումբն այս տիտղոսին սպասել է 30 տարի: Եվ երբ մտածում ես, որ նրանք «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հսկայական առավելություն ունեն, 25 միավոր, պարզ է դառնում, որ անկախ այն բանից, թե ինչ որոշեն Անգլիայում, «Լիվերպուլը» բոլորի համար չեմպիոն է»,- ասել է Վենգերը:
Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» 29 խաղից հետո ունի 82 միավոր ու գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
Վենգերը «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թթ-ին: Նրա գլխավորությամբ «Արսենալը» 3 անգամ հաղթել է երկրի առաջնությունում, 7 անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, մեկ անգամ՝ սուպերգավաթակիր: