«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։
Մյունխենի «Բավարիան», որը հետաքրքրված է գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով, կարծես թե համաձայնության է հասնում «Ման․ Սիթիի» հետ։
The Athletic-ի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնության են հասնում Սանեի տրանսֆերի շուրջ, որի համաձայն՝ գերմանական ակումբը «քաղաքայիններին» ավելի քան 40 միլիոն եվրո է վճարելու։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Այն նախատեսված է լինելու 5 տարով։