«Ֆիորենտինան» իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբում կորոնավիրուսով վարակման 6 դեպքի մասին:
«Լաբորատոր թեստավորումից հետո, որն անցկացվել է երեկ, «Ֆիորենտինան» հայտարարում է, որ 3 ֆուտբոլիստ և ակումբի 3 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով:
Բոլոր վարակակիրները ինքնամեկուսացման մեջ են»,- ասվում է իտալական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մարզական մրցաշարեր են դադարեցվել, ներառյալ Իտալիայի առաջնությունը: