Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը Ֆեդունին շուտափույթ ապաքինում է մաղթել։
Ներկա պահին «Սպարտակի» սեփականատերը գտնվում է հիվանդանոցում։
Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 177 160 դեպք։ Մահացել է 1,625 մարդ։