Տաջիկական «Իստիկլոլի» նախագահ Շոհրուխ Սայիդզոդան իր 1 տարվա աշխատավարձը նվիրաբերել է COVID 19-ի դեմ պայքարին, տեղեկացնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ակումբը նախագահը այդ գումարը փոխանցել է հատուկ բացված հաշվեհամարին:
Ավելի վաղ, Սայիդզոդայի մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել:
Հիշեցնենք, որ տաջիկստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 293-ի: