ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքականի ֆուտբոլիստուհիները կշարունակեն պայքարը այն բանի համար, որ նրանց աշխատավարձերը հավասարվեն տղամարդկանց հավաքականի խաղացողների աշխատավարձերին: Այս մասին ասել է կանանց թիմի ավագ Մեգան Ռապինոն: Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանը մերժել էր Միացյալ Նահանգների կանանց ֆուտբոլային յավաքականի՝ նրանց աշխատավարձերը հավասարեցնելու պահանջը:
«Ես ցնցված էի դատավճռից և բացատրությունից: Անկասկած, մենք կրկին կդիմենք դատարան և կշարժվենք առաջ: Մեզ երբեք տղամարդկանց համար նախատեսված պայմանագրեր չեն առաջարկվել, և, իհարկե, նույն աշխատավարձը», — Ռապինոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Ֆուտբոլի հավաքականը դատի է տվել ֆուտբոլի ազգային ֆեդերացիային՝ ասելով, որ կազմակերպությունը նրանց ավելի քիչ է վճարում, քան տղամարդկանց, և նրանց զրկում է հավասար պայմաններից մարզման, թռիչքների և խաղերի ընթացքում: ԱՄՆ կանանց հավաքականը, ի տարբերություն տղամարդկանց թիմի, միջազգային ասպարեզում մեծ հաջողությունների է հասել. ամերիկուհիները հաղթելլ են աշխարհի չորս առաջնություններում, չորս օլիմպիական ոսկե մեդալներ են նվաճել և հաղթել բազմաթիվ այլ միջազգային մրցումներում: