Բեռլինի «Հերտայի» կիսապաշտպան Պյեր Սկյելբրեդը տեղափոխվել է նորվեգական «Ռոսենբորգ»։ Այդ մասին հայտնում է transfermarkt-ը։
Նորվեգիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը վերադարձել է հայրենի ակումբ ազատ գործակալի կարգավիճակով։ Կենտրոնական կիսապաշտպանը 6 մրցաշրջան էր անցկացերել «Հերտայի» կազմում։
32-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում մասնակցել էր 17 հանդիպման գերմանական ակումբի կազմում՝ Բունդեսլիգայի շրջանակում։
Ավելի վաղ, «Ուոթֆորդը» հաստատել է «Հավրի» կիսապաշտպան Պապե Գուեյեի հետ պայմանագրի կնքումը: