Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն մրցաշրջանի ավարտից հետո չի լքի լոնդոնյան ակումբը:
Ակումբը կօգտվի պայմանագրում առկա՝ պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հնարավորությունից:
Նախկինում հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերն» ու «Լացիոն»:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում աշխարհի չեմպիոնն անցկացրած 9 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: