UFC-ի նախագահ Դեյն Ուայթն ասել է, թե երբ է տեղի ունենալու UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մասնակցությամբ հաջորդ մենամարտը։
Ըստ Ուայթի, 31-ամյա ռուսաստանցի մարզիկն օկտագոն կվերադառնա սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Կա տեղեկություն, որ Խաբիբը առաջիկա մենամարտում կմրցի Գաթժի-Ֆերգյուսոն զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարում 31-ամյա Գաթժին կփոխարինի հենց Խաբիբին։ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղարկվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: