«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին կամավոր կդառնա:
Այս անգամ պորտուգալացի մասնագետը մրգեր, բանջարեղեն և այլ պարեն կմատակարարի ուսումնամարզական մարզաբազայից մինչև ակումբի մարզադաշտ գտնվող սննդի պահեստ: Սա բարեգործական հիմնադրամ է, որը պարեն է տրամադրում է առավել խոցելի սոցիալական շերտերին: «Տոտենհեմ Արենա» բերված պարենը կբաշխվի նրանց, ովքեր տուժել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամից:
«Ահա մեր ուսումնական կենտրոնի պարտեզը, թարմ մրգերն ու բանջարեղենն այստեղ աճեցնում են այն ռեստորանի համար, որտեղ թիմը նախաճաշում է: Այժմ այս սնունդը առաքվում է մարզադաշտ, որտեղ տեղակայված է սննդի բաշխման կենտրոն: Այնտեղից այն հանձնվում է առավել կարիքավորներին: Հաջորդ շաբաթվանից սկսած ես կօգնեմ պարտեզում և սնունդ կուղարկեմ մարզադաշտ», — ասել է Մոուրինյոն տեսաուղերձում:
A message from the Head Coach…
— Tottenham Hotspur (at 🏡) (@SpursOfficial) April 23, 2020
👏🏻 Jose will be volunteering his time to make weekly deliveries from our Training Centre to the food distribution hub at Tottenham Hotspur Stadium. 💙#THFC ⚪️ #COYS pic.twitter.com/gfDALFWYxi