«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը առաջվա պես 100 մլն եվրո է պահանջելու թիմի պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի դիմաց։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։
Չնայած ֆուտբոլում առկա ֆինանսական ճգնաժամին՝ Դե Լաուրենտիսը չի ուզում իջեցնել 28-ամյա սենեգալցու գինը, որի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու ՄՅՈՒ-ն։
Ավելի վաղ նշվում էր, որ Դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել Կուլիբալիին՝ կապված նրա բարձր աշխատավարձի հետ։ Տարեկան 16 մլն եվրոն կարող է չափից դուրս մեծ գին լինել «Նապոլիի» համար կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին մասնակցել է Ա Սերիայի 5 խաղի ու ստացել 3 դեղին քարտ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է տարեկ 10 մլն եվրո վճարել պաշտպանին ու արդեն պայմանագիր է առաջարկել։