Լոնդոնի «Չելսին» տրանսֆերային առաջարկ է արել «Բարսելոնային» թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը սկսել են բանակցություններն ու հիմա Կոուտինյոյի տեղափոխությունը Լոնդոն առավել քան հավանական է թվում։
Ավելի վաղ Կոուտինյոյի գործակալը Sky Sports-ի հետ զրույցում նշել էր, որ իր հաճախորդը ուրախ կլիներ վերադառնալ Պրեմիեր լիգա։
Կոուտինյոն հիմա վարձակալությամբ խաղում է «Բավարիայում», սակայն մյունխենյան ակումբը չի պատրաստվում գնել նրա ամբողջական տրանսֆերը վարձակալության ավարտին։