«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի բացառել, որ մի օր նա կգլխավորի Պորտուգալիայի հավաքականը:
«Ես հեռացա Պորտուգալիայից 2004 թվականին և դեռ չեմ վերադարձել: Կան մարդիկ, ովքեր սպասում են, որ ես մի օր վերադառնամ հավաքականը մարզելու համար: Ես չեմ կարող պատասխանել ոչ այո, ոչ էլ՝ ոչ: Ես 57 տարեկան եմ, մարզչի համար ես դեռ երիտասարդ եմ:
Միգուցե մարդիկ կարծում են, որ ես հոգնել եմ, քանի որ երկար տարիներ գտնվում եմ վերևում, բայց դա այդպես չէ: Ես հոգնել եմ կորոնավիրուսի պատճառով տանը մնալուց», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը:
Բացի «Տոտենհեմից», Մոուրինյոն ժամանակին գլխավորել է նաև «Բենֆիկան», «Լեիրիան», «Պորտուն», «Չելսին», «Ինտերը», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: