Վանեսա Բրայանտը՝ «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի այրին, շնորհավորել է նրան՝ իրենց ամուսնության 19-ամյակի աթիվ:
«Իմ թագավոր, իմ սիրտ, իմ լավագույն ընկեր: Շնորհավոր մեր ամուսնության 19-ամյակը, սիրելիս: Շատ եմ կարոտում քեզ: Կցանկանայի, որ դու ինձ հետ լինեիր ու գրկեիր ինձ: Սիրում եմ քեզ»,- գրել է Վանեսան ու արխիվային լուսանկար հրապարակել:
Հիշեցնենք՝ Բրայանտի ընտանիքն ի սկզբանե դեմ է եղել նրա ամուսնությանը Վանեսայի հետ: Հարսանեկան արարողությունն անցել է առանց հարազատների ու ընկերների: Զույգը 4 աղջիկ ուներ:
2020 թվականի հունվարի 26-ին Կոբի Բրայանտը ողբերգական ավիավթարի զոհ դարձավ: Նրա հետ միասին կյանքից հեռացավ նաև նրա 13-ամյա դուստրը, ինչպես նաև ուղղաթիռի 7 ուղևոր: