Գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Կևին Կամպլը այս ամռանը կարող է հայտնվել «Ֆիորենտինայում» , տեղեկացնում է Sport Bild-ը:
29-ամյա սլովենացին չի կարողացել համաձայնեցնել նոր պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ և որոշել է հեռանալ թիմից:
Հավանական տրանսֆերի արժեքը կազմում է 22 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կամպլի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
Այս մրցաշրջանում սլովենացին մասնակցել է Բունդեսլիգայի 4 հանդիպման և դարձել՝ 1 գոլի հեղինակ: