Անգլիական «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը անկեղծացել է, որ կցանկանար խաղալ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, հաղորդում է Mirror-ը:
«Կլոպը յուրահատուկ անձնավորություն է, ով չի դադարում զարմացնել ինձ: Ես խոսել եմ «Լիվերպուլի» ներկայիս կազմի տղաների հետ և նրանք բոլորն էլ հիանում են Կլոպով:
Ափսոսում եմ, որ հնարավորություն չունացա խաղալու նրա գլխավորությամբ»,- ասել է Ջերարդը:
Հիշեցնենք, որ Ջերարդը 2015-ին ավարտեց իր մրցելույթները լիվերպուլյան ակումբի կազմում: